
Հ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարտաստ է մասնակցել ՀՀ վարչապետի արտահերթ ընտրություններին, եթե դրանք անցկացվեն: Այս մասին այսօր ԵՐեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եթե արտահերթ ընտրություններ լինեն, կմասնակցեմ: Կարծում եմ՝ բավարար փորձ ունեմ: Վստա՞հ եմ արդյոք իմ հաղթանակին: Ամեն դեպքում, ընտրություններին դեռ երբեք չեմ պարտվել»,-ասել է Քոչարյանը:
Քոչարյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունների համար կամ միայն մեկ օրինական մեխանիզմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ապա իր խմբակցությունը պետք է երկու անգամ չընտրի նոր վարչապետ: Դրանից հետո արտահերթ ընտրությունների գործընթաց կսկսվի: