
Ավելորդ քաշ ունենալու հարցը հուզում է բազմաթիվ մարդկանց: Հայտնի երգչուհի, «Վիա Գրա» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևան երկրպագուներին պատմել է քաշ կորցնելու իր տարբերակի մասին: Ինչպես գրում է paparazzi.ru կայքը, Բրեժնևան համոզված է, որ բոլոր տեսակի դիետաները սթրես են օրգանիզմի համար: Դրանք, ըստ երգչուհու, ավելի շատ վնասում են օրգանիզմին, քան օգուտ են տալիս:
Կայքի փոխանցմամբ՝ երգչուհին իր համար նիհարելու անվնաս եղանակ է գտել. «Ըստ իս՝ լավագույն մեթոդները քունը և, իհարկե, սեքսն են»: