Նյու Յորքի բնակչուհին իր տան լոգասենյակին փակցված հայելու ետևում մեկ այլ բնակարան է հայտնաբերել. tert.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նյու Յորքի բնակչուհին իր տան լոգասենյակին փակցված հայելու ետևում մեկ այլ բնակարան է հայտնաբերել. tert.am

Նյու Յորքի բնակչուհի Սամանտա Հարցոն իր տան լոգարասենյակի պատի հետևում դատարկ բնակարան է հայտնաբերել, հայտնում է Daily Mail–ը:

Սամանտան նշել է, որ հաճախ է սառը օդի հոսք զգացել լոգարանում, հակառակ նրան, որ այնտեղ օդափոխության համակարգ չի գործում: Ավելի ուշ նա հասկացել է, որ օդը հայելու ետևից է գալիս: Հայելին պատից հանելուց հետո պատի վրա մեծ անցք է հայտնաբերել, որից մի այլ կիսակառույց բնակարան է երևում։

Կինը որոշել է տեսագրել ամեն ինչ և այն տեղադրել է տիկտոկյան օգտահաշվում։

«Ես իմ նյույորքյան բնակարանում եմ և այստեղ շատ ցուրտ է։ Կարևոր չէ, թե այն որքան շատ է ջեռուցվում, ես միևնույնն է մրսում եմ։ Այնպես որ ես գնացի իմ լոգարասենյակ, որտեղ դռան մեջտեղում կանգնելիս սառը օդ է փչում», – տեսանյութում ասում է աղջիկը և տեսախցիկը պտտում լոգարանում՝ ցույց տալով, որ այնտեղ միայն մեկ օդափոխման համակարգ կա, որն էլ չի աշխատում։

Սենեկակիցների հետ քննարկումներից հետո աղջիկը հասկացել է, որ պետք է ստուգի, թե ինչ կա հայելուց այն կողմ և մուրճը ձեռքին անցել է պատի հակառակ կողմը և բացահայտել, որ հակառակ կողմում վերանորոգման մեջ գտնվող ամբողջական բնակարան է։ Բնակարանում դեպի ներքև տանող աստիճաններ և դուռ է եղել, որն աղջիկը կողպել է՝ հնարավոր ներխուժումներից խուսափելու համար։

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր