«Ովքեր համարում են արյունն է միակ ելքն, ու՞մ են սպասում, ու՞մ ձեռքով են ուզում փրկվել, իրե՞նք ատրճանակ բռնելու ձև չգիտե՞ն, թե՞ հեշտ է այլոց դրդել սպանության՝ հավատավոր բարեպաշտության քողը դեմքներին կապած». Վահե Եփրիկյան
Advertisement 1000 x 90

«Ովքեր համարում են արյունն է միակ ելքն, ու՞մ են սպասում, ու՞մ ձեռքով են ուզում փրկվել, իրե՞նք ատրճանակ բռնելու ձև չգիտե՞ն, թե՞ հեշտ է այլոց դրդել սպանության՝ հավատավոր բարեպաշտության քողը դեմքներին կապած». Վահե Եփրիկյան

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից.

«Բաղրամյանի շուրջ։

Բաղրամյանում մեկտեղված գրեթե բոլոր ուժերի հետ քաղաքական հակասություններ ունեմ։

Բաղրամյանում ամեն ինչ իմ սրտով էլ չէ՝ անձնային հարցերից մինչև պայքարի արդյունավետություն ու կազմակերպական հարցերից մինչև կոնկրետ գործողությունների իրականացում հատկապես ԳՇ հայտարարությունից հետո. դիցուք՝ կարծում եմ՝ պետք է ոչ թե մենք պաշտպանենք ԳՇ ֊ն, այլ պետք է ստեղծենք իրավիճակ, որ ԳՇ ֊ն ի դեմս մեզ՝ պաշտպանի պետականությունը։

Այս օրերին շատ է խոսվում հարթակից ելույթ ունեցողների մասին, այս իմաստով մեկ հաստատում՝ Բաղրամյանի հարթակին չկա կանգնած գեթ մեկն, ով իր քաղաքական ֊ քաղաքացիական որակներով մի քանի անգամ բարձր չէ《Թավշյա Հեղափոխության》հարթակում կանգնածներից միասին վերցրած, նման իրավիճակում անհասկանալի է ոչինչների ոչնչությանը ծափահարածների՝ ինչ ֊ որ բան իրենցից ներկայացնողների ելույթների քննադատությունը կամ արդյո՞ք հայրենիքի փրկության գաղափարից կարելի է նահանջել, ինչ է, թե այդ փրկությունից խոսողի բոյը կարճ է, ինտելեկտը նվազ է, հռետորաբանությունն այն չէ … Մեծ հաշվով այս իմաստով քննադատողներդ քննադատվողնորից չեք տարբերվում։

Նաև շատ է խոսվում նույնն ասելու, կրկնվելու, հարթակից լեկցիաներ կարդալու մասին, իսկ ի՞նչ եք կարծում, ինձ համար նորությու՞ն է մարդկանցից լսել այն ամենն, ինչի մասին երբ ես խոսում էի, իրենք մինչևիսկ ընդդիմադիր էլ չէին, ինչի մասին ես խոսում եմ շուրջ երեք տարի ամենօրյա ռեժիմով, ինչն անգիր գիտեմ, բայց ի՞նչ եք առաջարկում դուք, ինչպե՞ս չկրկնվեն, եթե այսօր կա մեկ փաստ՝ դավաճանությունն ու մեկ օրակարգ՝ դավաճանների հեռացումը՝ սա ոչ թե չկրկնել է պետք, այլ ասել է պետք այնքան, մինչև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գլուխը մտնի ու ասել ոչ միայն Բաղրամյանում, այլ ամենուր՝ սրճարանում, տաքսիում, բակում, երազում …

Շատ է քննարկվում Բաղրամյանի ոչ էֆեկտիվությունը՝ հաճախ նշելով բացառապես արյուն թափելը՝ որպես դավաճանությունը վերապրելու միակ եղանակ, անկեղծ ասած՝ ֆիզիկական ոչնչացման հետ անձամբ ես համաձայն չեմ ներքոհիշյալ պատճառով՝

  1. Չեմ կարծում դա հնարավոր է կոնկրետ իմ պարագայում, քանի որ ունեմ թերևս միայն կամք, բայց չունեմ ո՛չ զենք, ո՛չ դավաճաններին մոտենալու հնարավորություն, իսկ ձրի խոսելն իմը չէ։
  2. Դավաճանները պետք է անցնեն արդարացի դատաքննության ճանապարհով, ստանան արդարացի պատիժ, և այդ դատավարությունը պետք է ընդգրկվի հայոց պատմության դասագրքերում, ամենայն մանրամասնությամբ դասավանդվի, որպեսզի նաև այդ օրինակով փորձենք կերտել պետականակենտրոն մտածողությամբ քաղաքացի, այլ ոչ սպանենք՝ գալիքի դավաճանների բերանը լեզու դնելով՝ այդժամ էլ այդ սպանությունները ծամծմեն. արյունն արյուն է բերում։
  3. Վերոհիշյալ դատաքննությունը պետք է դառնա իրավական պետություն ունենալու մեր կամքի դրսևորումը, նման պետության շինարարության հերթական փուլը՝ բոլոր զարգացած երկրներն էլ անցել են այս ուղին. մեզ ոչ ոք պետականության պատմություն չի նվիրելու։
  4. Նիկոլն ու մնացյալը պետք է խոստովանեն դավաճանության բոլոր դրվագները, մենք չպետք է հաշտվենք մտքի հետ, որ Հարավային Կովկասի ամենամարտունակ բանակը պարզապես պարտվել է, որ մեր հաղթական ոգին կոտրվել է, հակառակը՝ դավաճանությունը մեր խոսույթից պետք դառնա իրավաբանորեն հաստատված փաստ, ինչը կմեղմացնի պարտության ցավն, իսկ գալիք իշխանություններին կտա լայն հնարավորություններ, համաձայնեք՝ նույնը չէ պարտված և դավաճանված լինելը, բանակցելը պարտվածի ու դավաճանին պատժած պետության իշխանության դիրքերից։

Իսկ նրանք, ովքեր համարում են արյունն է միակ ելքն, ու՞մ են սպասում, ու՞մ ձեռքով են ուզում փրկվել, իրե՞նք ատրճանակ բռնելու ձև չգիտե՞ն, թե՞ հեշտ է այլոց դրդել սպանության՝ հավատավոր բարեպաշտության քողը դեմքներին կապած։ Նրանք, ովքեր Բաղրամյանն են քննադատում, այլ ելք առաջարկե՞լ են, այլ բան կազմակերպե՞լ են, ապա իմաստը՞ ձրի քննադատության։

Եկեք հաստատենք՝

Բաղրամյանը դավաճանների դեմ գեներացված միակ ճամբարն է։

Բաղրամյանը բոլոր թերություններով հանդերձ՝ գործում է։ Եվ եթե ես Բաղրամյանում չեմ, չի՞ ստացվում արդյոք, որ դավաճանության դեմ անգործությամբ եմ պայքարում, այսինքն՝ անձնային մակարդակի քննադատությունս ինձ մղում է անգործության, որպիսի պարագայում ես արդեն ոչ թե պայքարում եմ դավաճանության դեմ, այլ հանցակցում եմ դավաճանությանը։

Արի՛ Բաղրամյան, օգնի՛ր Բաղրամյանին, ինչպես ես, ով քաղաքում է թողնում բոլոր հակասություններն ու ողջ քննադատությունն ու մտնելով պողոտա՝ դառնում է բոլորին ընկեր՝ պատրաստ հուշելու, օգնելու, դավի հաղթահարման համազգային գործին իր չնչին լուման ներդնելու։

Հավատացե՛ք՝ ինքս բազմաթիվ հարցեր ունեմ Օնիկ Գասպարյանին, բայց Բաղրամյանում են, որ ինքը լինի առավել վճռական, որ վաղն ինձ չմեղադրեմ՝ լինեի Բաղրամյանում, Օնիկը մի բան կաներ, բազմաթիվ հարցեր ունեմ Արմեն Սարգսյանին, բայց Բաղրամյանում եմ, որ վաղն ինձ չմեղադրեմ՝ լինեի Բաղրամյանում, Արմեն Սարգսյանը չէր հանցակցի, Բաղրամյանում եմ, որովհետև

#Նիկոլը_պետք_է_հեռացվի։

Ես էս երկրից գնալու տեղ չունեմ, ես ամեն բան այսօր անում եմ, որ վաղն էս երկրում տեղ ունենամ ու ինձ չմեղադրեմ, վերջապես եթե ես չեմ քննադատում, անխոնջ ու լուռ աջակցում եմ, իսկ թե քննադատում էլ եմ, միայն օգնելու, առավել հաջող գործելու համար, դուք դեստրուկտիվորեն մի՛ք մեղադրի, մի՛ք քննադատի, դուք՝ 18 ֊ի գարնանն ինձ՝ քննադատողիս, հայհոյողներդ, շատ ու շատ հարցերում մինչևիսկ ցայսօր լուռ մնացածներդ, դավի հաղթահարման մեջ դիվիդենտ փնտրողներդ։

Ապշելիք՝ ես երեք տարվա մեջ չհոգնեցի, այդ ինչպե՞ս այսքան շուտ հոգնեցիք դուք և մի՞թե հայրենիքի փրկությունը հոգնեցնում է։

Արցախ, Սյունիք, Տավուշ … Բաղրամյան»։

Բաղրամյանի շուրջ։

Բաղրամյանում մեկտեղված գրեթե բոլոր ուժերի հետ քաղաքական հակասություններ ունեմ։
Բաղրամյանում ամեն ինչ…

Опубликовано Վահե Եփրիկյան Воскресенье, 7 марта 2021 г.