Ռուս ռեփեր Ջիգանն իր երեխաների համար երեք ամսական վագրի է պատվիրել։ Կատարողն ու նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան, տեսանյութերը հրապարակել են իրենց Instagram-յան էջերի Stories բաժնում։
Ռեփերի երեխաներն ուրախացել են, երբ տանը վայրի կենդանի է հայտնվել եւ սկսել են շոյել դրան ու գրկել։ Ընտանիքն այգի է դուրս եկել, ուր վագրը «որս» է սկսել Ջիգանի երեխաների հանդեպ: Սամոյլովան հետեւորդներին, որոնք տեղյակ չեն վագրի պատմությունից, խնդրել է զերծ մնալ կենդանուն ծաղրելու թեմայով մեկնաբանություններից։
Ավելի վաղ Ջիգանի կինը՝ Օքսանա Սամյոլովան, ցույց էր տվել՝ ինչպես երեխային ազատել մեծ ականջներից։ Նա սոցիալական ցանցում ցույց է տվել, թե ինչպես է այս նպատակով հատուկ կորեկտորներ օգտագործում։