Կարելի՞ է արդյոք դիմակ կրել ինտենսիվ մարզումների ժամանակ
Advertisement 1000 x 90

Կարելի՞ է արդյոք դիմակ կրել ինտենսիվ մարզումների ժամանակ

Դիմակ կրելը միայն չափավոր ազդեցություն ունի առողջ մարդկանց` ինտենսիվ մարզվելու ունակության վրա: Այս մասին ասվում է European Respiratory Journal-ում հրապարակված հետազոտության մեջ:

Գիտնականների խումբը, այդ թվում` Միլանի Սրտաբանական հիվանդանոցի բժիշկ Էլիզաբեթ Սալվիիոնին եւ Միլանի համալսարանից դոկտոր Մասիմո Մապելլին եւ պրոֆեսոր Պիերժուզեպպե Ագոստոնին, ուսումնասիրել են շնչառությունն ու սրտային ակտիվությունը 12 հոգուց բաղկացած խմբում, երբ նրանք մարզվել են հեծանվի դրա դիմակով եւ առանց դրա:

Չնայած դիմակով եւ առանց դիմակի մարզումների ժամանակ որոշակի տարբերություններ են նկատվել` գիտնականները նշում են, որ արդյունքներից որեւէ մեկն առողջության համար վտանգի մասին չի վկայում: Դա խոսում է այն մասին, որ դիմակներ կարելի կրել անվտանգ կերպով կրել ինտենսիվ վարժությունների ժամանակ փակ մարզասրահ հաճախող մարդկանց միջեւ COVID-19-ի փոխանցումը նվազեցնելու համար:

news.am