Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։
Սյունիքի մարզում տեղում է ձյուն։
Լոռու մարզում, Շիարկի մարզի Մարալիկ-Լանջիկ, Արարատի մարզի Զանգակատուն-Տիգրանաշեն, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ռուսական կողմում կա մոտ 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։