«Այս անգամ իմ նպատակն այն էր, որ այնպես երգեմ, որ Սերգեյ Լազարեւը գոհ մնա». Անահիտ Ադամյանը ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծում հերթական հաջողության մասին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այս անգամ իմ նպատակն այն էր, որ այնպես երգեմ, որ Սերգեյ Լազարեւը գոհ մնա». Անահիտ Ադամյանը ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծում հերթական հաջողության մասին

Երգչուհի Անահիտ Ադամյանն օրերս իր հերթական ելույթով անտարբեր չի թողել ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներին: Աշոտ Ղազարյանի 17-ամյա թոռնուհին «Россия1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի ժամանակ կատարել է ամերիկյան «TLS» խմբի «No Scrubs» երգը եւ  ժյուրիի 100 անդամներից 88-ին, բառի բուն իմաստով, ոտքի հանել իր ելույթի ժամանակ, այդ թվում՝ ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւին, որն Անհիտին համարել է իր ֆավորիտներից մեկը՝ նրա ելույթը տեղադրելով իր ինստագրամյան էջում:

Եզրափակիչ դուրս գալու համար հայ երգչուհին նաեւ պայքարել է մեկ այլ մասնակցի՝ Դարյա Գրոսմանի հետ: Դարյա Գրոսմանն ընտրել էր «А-Студио» խմբի «Улетаю» հիթը եւ 75 ձայն ստացել։ Անահիտ Ադամյանը կատարել էր Գրիգորի Լեպսի եւ Իրինա Ալեգրովայի «Я тебе не верю» երgը եւ հաղթել մենամարտը. նրա ելույթը դուր էր եկել ժյուրիի անդամներից 82-ին։

NEWS.am STYLE-ն Անահիտի հետ զրուցել է մեծահասակ վոկալիստների հետ իր առաջին մրցույթի հաջողության եւ արդարացված սպասումների մասին:

«Բնականաբար հուզմունքս շատ մեծ էր, որովհետեւ սա իմ մասնակցությամբ առաջին ոչ մանկական նախագիծն էր, երբ մրցում էի մեծահասակ վոկալիստների հետ»,-ասում է Անահիտը, որը եղբոր՝ Բորյայի հետ անցած տարի դարձել էր նույն նախագծի մանկական տարբերակի հաղթողը:

Այս անգամ երգչուհին ռուսական շոուին մասնակցել է հատուկ քասթինգի միջոցով.

«Լսեցինք, որ քասթինգ է լինելու, որն անցնում էր օնլայն ձեւաչափով: Այդպես, մոտավորապես, 6 երգ տեսաձայնագրեցի եւ ուղարկեցի նախագծի կազմակերպիչներին, որից հետո ինձ պատասխանեցին, որ հավանել են իմ կատարումները, լսումների փուլն անցել եմ ու կարող եմ մասնակցել հաջորդ փուլին»,-վերհիշում է նա:

«Ну-ка, все вместе!»-ի մանկական թողարկման ժամանակ, թեեւ Անահիտն ու եղբայրը ճանաչվել էին հաղթող, բայց չէին կարողացել ոտքի հանել ժյուրիի ամենաբծախնդիր անդամին՝ Սերգեյ Լազարեւին: Այս անգամ ռուսական շոու-բիզնեսի հայտնի երգիչը ոչ միայն ոտքի է կանգնել, այլեւ ոգեւորել Անահիտին դրական խոսքերով՝ ընդգծելով նրա մելիզմների ու տեմբրի յուրահատուկությունը, նաեւ նրան համեմատելով Արիանա Գրանդերի հետ:

Անդրադառնալով Լազարեւի կարծիքին՝ Անահիտը խոստովանեց.

«Իրականում այս անգամ իմ գլխավոր նպատակը հենց այն էր, որ այնպես երգեմ, որ Սերգեյ Լազարեւը գոհ մնա իմ կատարումից: Ուրախ եմ, որ այդպես էլ ստացվեց, ու նա ոչ միայն ոտքի կանգնեց, այլեւ շատ հաճելի խոսքեր ասաց, ինչն ինձ անչափ ուրախացրեց: Ես, նույնիսկ, չէի սպասում, որ իրեն այնքան դուր կգա իմ ելույթը, որ ես կմտնեմ իր ֆավորիտների ցանկի մեջ, որի կատարումը նա կտեղադրի նաեւ իր ինստագրամյան էջում»:

Ինչ վերաբերում է եզրափակիչ ելույթին՝ Անահիտն առայժմ մանրամասներ չի կարող հաղորդել.

«Եզրափակիչն արդեն նկարահանվել է, եւ, բնականաբար, մեզ համար արդեն պարզ է հաղթողը, բայց, իհարկե, ես չեմ կարող բացել փակագծերը մինչեւ եթերաշրջանի ավարտը, որպեսզի մարդիկ ավելի հետաքրությամբ սպաstyle.news.amսեն, թե ինչ եմ երգելու»:

style.news.am