Zoom Video Communications-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Էրիկ Յուանը նվիրել է ընկերության արժեթղթերի շուրջ 40%-ը, որը գնահատվում է 6 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով Zoom-ի կողմից ԱՄՆ Արժեթղթերի և բորսայի հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերին:
Պարբերականի համաձայն, Յուանը շուրջ 18 միլիոն արժեթուղթ է փոխանցել երկու ստացողներին, յուրաքանչյուրին 9-ական միլիոն, երկու հավատարմագրային հիմնադրամներից, որոնց սեփականատերերը Zoom- ի հիմնադիրն ու իր կինն են:
Հրապարակման մեջ չի նշվում, թե ով է այժմ վերահսկում փոխանցված արժեթղթերը: