Շվեդը կարծում է, որ կարող է խաղալ նաև 50 տարեկանում:
«Ինչպես կարմիր գինին, ես տարիների ընթացքում ավելի լավն եմ դառնում: Ամեն տարի իմ խաղն ավելի է լավանում: Ես հարմարվում եմ «Մանչեսթեր Յունայթեդում», ինձ երջանիկ և ուժեղ եմ զգում: Ես 35 տարեկան եմ, բայց ինձ 20 տարեկան եմ զգում: Կարծում եմ, որ կարող եմ խաղալ նաև 50 տարեկանում, բայց դա ինձանից կախված չէ»,- Իբրահիմովիչին է մեջբերում Daily Mail-ը:
Շաբաթ Զլատանը դուբլ ձևակերպեց «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղում (2:0):
2016-17 թթ. մրցաշրջանում Իբրահիմովիչը դարձել է 16 գոլի հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդը» 17 տուրերից հետո գրավում է 6-րդ տեղն Անգլիայի առաջնությունում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը