«Կարող եմ ավարտել կարիերաս նաև 65 տարեկանում». Ջանլուիջի Բուֆոն
Advertisement 1000 x 90

«Կարող եմ ավարտել կարիերաս նաև 65 տարեկանում». Ջանլուիջի Բուֆոն

«Ես քիչ եմ պարտվել, բայց պարտություններն ինձ ավելի շատ բան են սովորեցրել, քան հաղթանակները: Երբ բաց եմ թողնում, ապա կենտրոնանում եմ հակառակորդների վարպետության և սեփական սխալների վրա: Ճիշտ մեթոդն արդարացումներ չփնտրելն է: Ես չեմ ամաչում նշել յուրաքանչյուր սխալիս պատճառը:

38 տարեկանում ես ինձ ծեր չեմ զգում: Կմնա՞մ արդյոք 10-15 տարի ևս: Հնարավոր է, կավարտեմ կարիերաս 65 տարեկանում»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում gianlucadimarzio.com-ը:

Ջանլուիջի Բուֆոնը «Յուվենթուսում» խաղում է 2001 թվականից:

2015-16թթ. մրցաշրջանում դարպասապահը նոր ռեկորդ սահմանեց՝ դարպասները 974 րոպե (11 խաղ) չոր պահելով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը