«Վեսթ Հեմի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դիմիտրի Պայեն ասել է, որ կատակել է, երբ պատմել է, որ արգելում է իր երեխաներին արտասանել Պորտուգալիայի «Ռեալի» հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի անունը:
«Դա կատակ էր, բայց այն այնպիսի աղմուկ է բարձրացրել, որ պետք է ինչ-որ բան պարզաբանել: Ես սոցիալական ցանցերում նույնիսկ մահվան սպառնալիքներ եմ ստացել պորտուգալացիներից:
Ես Ռոնալդուի դեմ ոչինչ չունեմ: Միակ բանը, որի համար ես կարող եմ հանդիմանել Ռոնալդուին, դա այն է, որ նա տիտղոս նվաճեց իմ երկրում:
Կարծում եմ, որ այս անհասկանալի իրավիճակն առաջացել է նաև այն պատճառով, որ Ռոնալդուն Եվրո-2016-ի եզրափակչում փոխարինվեց ինձ հետ բախվելուց հետո:
Իմ երեխաներն այն տարիքում են, որ նրանք պաշտում են Մեսսիին, Նեյմարին, Ռոնալդուին: Նրանք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են, այդտեղ ոչ մի զարմանալի բան չկա»,- ասել է Պայեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը