
Բյանկոներների պաշտպանությունն առաջվա նման ամուր կլինի:
Երկուշաբթի «Յուվենթուսը» հայտարարել է պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ մեկ մրցաշրջանով պայմանագրի երկարաձգման մասին: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021թ.:
Բոնուչին թուրինյան ակումբի կազմում հանդես է գալիս 2010թ. ամառվանից: Նա անցկացրել է 291 խաղ և դարձել է 19 գոլի հեղինակ:
«Յուվենթուսում» Բոնուչին դարձել է Սկուդետոյի հնգակի մրցանակակիր, նվաճել է երկու Գավաթ և երեք Սուպերգավաթ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը