Ամերիկացի գործարար Իլոն Մասկին պատկանող Tesla ընկերության արժեթղթերը չորեքշաբթի շարունակում են զգալիորեն աճել առևտրային աճուրդում, ինչի շնորհիվ գործարարի կարողությունն ավելացել է 25,1 մլրդ դոլարով:
Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, ընկերության արժեթղթերի աճը սկսել է գրանցվել նախօրեին և շարունակվել է այսօր: Նշվում է, որ Մասկը դեռ 6 մլրդ դոլարով հետ է մնում աշխարհի ամենահարուստ մարդուց՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից:
Էլեկտրամեքենաներ արտադրող ընկերության արժեթղթերի գնի առանձնապես շեշտակի անկում էր արձանագրվել անցյալ շաբաթ, երբ արժեթղթերն էժանացել էին 5,84 տոկոսով: Ընկերության կապիտալիզացիան նվազել էր` հասնելով 540,4 մլրդ դոլարի, այսինքն՝ հունվարի սկզբին արձանագրված առավելագույն ցուցանիշից մեկ երրորդով ցածր: Այն ժամանակ ընկերության կապիտալիզացիան կազմել էր մոտ 850 մլրդ դոլար: Մասկի կարողությունը նվազել էր 27 մլրդ դոլարով: