«Լուսավոր Հայաստանն» իշխանության հետ այլևս հուշագիր չի կնքի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Այս փուլում մեր ներկայացրած առաջարկն այլևս ուժի մեջ չէ», – նշեց պատգամավորը: Նա միաժամանակ հայտնել է, որ արտահերթ ընտություններն իրենց օրակարգում են։







