Նոր տվյալներ. պլաստիկ շշերը հանգեցնում են քաղցկեղի, դիաբետի և աուտիզմի
Advertisement 1000 x 90

Նոր տվյալներ. պլաստիկ շշերը հանգեցնում են քաղցկեղի, դիաբետի և աուտիզմի

Lifer.com.ua կայքը գրում է, որ նոր հետազոտության տվյալների համաձայն՝ պլաստիկ շշերը պարունակում են նյութեր, որոնք կարող են քաղցկեղի, դիաբետի, աուտիզմի, հիպերակտիվության և ուշադրության դեֆիցիտի առաջացման պատճառ դառնալ։ Դրանք խանգարում են էնդոկրին համակարգի աշխատանքը՝ ազդելով դրա զարգացման վրա և օրգանիզմն անօգնական թողնելով վտանգավոր հիվանդությունների փնջի համար։ Այդ նյութերը պարունակվում են տարբեր առարկաներում՝ մթերքների համար պլաստիկե և մետաղական տարաներում, լվացող միջոցներում, խաղալիքներում և կոսմետիկայում։ Այդ նյութերը տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում, որոնց բուժման համար ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարի ծախսվում է 340 մլրդ դոլար։ Այդ նյութերի բացասական ազդեցությունների շարքին են դասվում հիպերակտիվությունն և ուշադրության դեֆիցիտը, աուտիզմը և ցածր IQ-ն։

Այս անտեսանելի, բայց վտանգավոր նյութերը նպաստում են ճարպակալման, դիաբետի, տղամարդու անպտղության և էնդոմետրիոզի առաջացմանը։ Պատահական չէ, որ այս հիվանդությունները տարածված են հենց այն երկրներում, որտեղ պլաստիկն ամենաշատն է օգտագործվում։ Այդ նյութերն ազդում են էնդոկրին թելերի վրա, որոնք արտադրում են անհրաժեշտ հորմոններ. դրանք մասնակցում են էներգիայի մակարդակի կարգավորմանը, ռեպրոդուկցիային, հասակի, զարգացման ձևավորմանը, ինչպես նաև սրթեսներին և հարվածներին սրձագանքելուն։

Անհրաժեշտ է նշել, որ ամերիկյան Քիմիական ասոցիացիան քննադատել է այս հետազոտությունը՝ հայտարարելով. «Այս աշխատանքի եզրակացությունները լավագույն դեպքում սպեկուլյատիվ են և հիմնված են ոչ ամբողջական և սխալ տվյալների վրա՝ քիմիական նյութերի և մարդու առողջության միջև կապի մասին»։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը



Նման նյութեր