Դերասան Վարդան Պետրոսյանը Երեւանում կներկայանա իր «Մեր հոգսերի գարունը» խորագրով ցուցահանդեսով:Այդ մասին դերասանը հայտնել է ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ։
Մարտի 18-28ը հրավիրում եմ ձեզ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահ, ուր բացվում է իմ գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը «Մեր հոգսերի գարունը» խորագրով։
Ցուցասրահը բաց է առավոտից, իսկ երեկոյան՝ ժամը 19-ին, ամեն օր, ես Ձեզ կներկայացնեմ իմ նկարների պատմությունը։ Ցուցահանդեսը նվիրում եմ բոլոր այն կանանց, որ ողջ պատերազմի եւ նրան հաջորդած չորս ամիսների ընթացքում, պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի գլխավորությամբ, անխոնջ նվիրյալների պես, անքուն ու անդադար աշխատեցին մեր առաջնագծի եւ Արցախից եկած գաղթականների համար․․․»,- գրել է նա։