Երգիչ Ավրաամ Ռուսոն Ռուսաստան կմեկնի 2004թ․-ին իր առեւանգման վերաբերյալ քրեական գործի քննությանը մասնակցելու։ 2019թ.-ի վերջին վարույթը դադարեցվել էր, սական վերաքննիչ ատյանը այն ետ է վերադարձրել, հայտնում է «Կոմերսանտը»։
Առեւանգումը տեղի է ունեցել 2004թ․-ի հունվարի 31-ին։ Ավրաամ Ռուսոն այդ ժամանակ արդեն շատ հայտնի էր։ Հետաքննության վարկածով՝ «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովին դուր չի եկել նրա հանդուգն պահվածքն ու վերաբերմունքն իր նկատմամբ։ Հենց նա է ստեղծագործական ուղին սկսելու շրջանում ֆինանսավորել երգչին։
Ենթադրվում է, որ նա դիմել է զարմիկի՝ Զաուր Մարդանովի օգնությանը, որպեսզի վերջինս «դաս տա» Ռուսոյին։ Տղամարդը մի քանի մարդու է վարձել, որոնք կատարողին ծեծի են ենթարկել Իսմայիլովին այցի ընթացքում։ Նրանք պահանջել են, որ երգիչւ դադարի աշխատել պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի հետ, վերդառնա հովանավորի մոտ եւ բացառապես ելույթ ունենա նրա ու նրա հյուրերի համար։
Ռուսոյին ազատ են արձակել միայն հաջորդ օրը, երբ նա համաձայնել է կատարել բոլոր պայմանները։ Սա դարձել է գործի ամենաէական փաստը։ Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածը՝ «մարդու առեւանգում» կետ ունի։ Եթե առեւանգվածին կամավոր արձակել են, մասնակիցները կարող են խուսափել պատժից։ 2019թ․-ին գործի վարույթը դադարեցվել էր՝ հաշվի առնելով այդ կետը։
Կատարվածի մասին Ռուսոն առաջին անգամ հայտարարել է միայն 2018թ․-ին։ Հարուցվել է քրեական գործ, սակայն այն ընթացքում, երբ քննություն էր կատարվում, լրացել էր 15-ամյա վաղեմության ժամկետը։ Պաշտպանության կողմը պնդում էր, որ երգիչն իրավապահ մարմիններին չի դիմել ենթադրյալ առեւանգումից անմիջապես հետո, ինչպես նաեւ Իսմայիլովից մեծ գումար է ընդունել։
Ռուսոյի գործով առաջին նիստը տեղի կունենա մարտի 23-ին։ Այն պետք է կայանար դեռ 2020թ․-ի ամռանը, սակայն համավարակը խոչընդոտել է։ Հիմնական մեղադրյալը՝ գործարար Զաուր Մարդանովը, բուժման մեջ էր Ֆրանսիայում եւ մինչ այժմ չի կարողացել վերադառնալ երկիր պարբերական միջազգային ավիահաղորդակցության դադարեցման պատճառով։ Արդյունքում որոշում է կայացվել, որ նա նիստին ներկա կլինի հեռավար՝ տեսակապով։
Իսկ Ռուսոն հանուն նիստի ԱՄՆ-ից Ռուսաստան կմեկնի, ուր վերջին տարիներն ապրում է ընտանիքի հետ։
news.am