ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.
«Չորսամսյա գերության սարսափից վերջապես ազատվել է Մարալ Նաջարյանը, նրա ամուսինը դեռ գերության մեջ է, ինչպես մեր բազմաթիվ եղբայրներ։
Քաղաքակիրթ աշխարհն ու միջազգային հանրություն կոչվածն այդպես էլ միայն հայտարարությունների մակարդակով է խնդրին անդրադառնում, համարժեք պատիժ` պատերազմական բազմաթիվ հանցագործություններ գործած Ադրբեջանին ու Թուրքիային չի լինի քանի դեռ մենք թույլ ենք որպես պետություն եւ դա պարտադրել չենք կարողանում, եւ սա միայն իշխանության խնդիրը չէ, այլ բոլորիս, միասնական պետք է ուժեղանանք ու հասկանանք ցավոտ ճշմարտությունը, որն անգամ իրավունքի գերակայության սկզբունքի այս դարում առավել քան կենսունակ է. ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր…»:
Չորսամսյա գերության սարսափից վերջապես ազատվել է Մարալ Նաջարյանը, նրա ամուսինը դեռ գերության մեջ է, ինչպես մեր…
Опубликовано Gayane Abrahamyan Среда, 10 марта 2021 г.