
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Տիրան Խաչատրյանի դիմումը. ԳՇ պետի տեղակալի ազատման հրամանը կասեցվում է
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դիմումը իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին:
Տիրան Խաչատրյանի փաստաբանական թիմի տարածած հայտարարության համաձայն, վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն դատարանի կողմից հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը (ՀՀ նախագահի հրամանագիրը) մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։