Ադելը հրաժարվել է նախկին ամուսնուն ալիմենտներ վճարել
Advertisement 1000 x 90

Ադելը հրաժարվել է նախկին ամուսնուն ալիմենտներ վճարել

Բրիտանացի երգչուհի Ադելը հրաժարվել է նախկին ամուսնուն՝ գործարար Սայմոն Կոնեկիին, ալիմենտներ վճարել, հայտնում է TMZ պորտալը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։

Ըստ ստացված տեղեկատվության՝ նախկին ամուսինները համաձայնել են կիսել ութամյա որդու՝ Անջելոյի խնամակալությունը։ Բացի այդ՝ նրանք փոխադարձաբար հրաժարվել են միմյանցից ֆինանսական աջակցություն պահանջել։ Նշվում է, որ զույգը խմանակալության հետ կապված հաևցերը կարգավորել է ոչ թե դատարանի, այլ միջնորդի միջոցով։ Նրանք փաստաբանների եւս չեն վարձել։

Մարտի 5-ին հայտնի է դարձել երգչուհու ու գործարարի ամուսնության լուծման մասին։ Այդ ժամանակ մամուլում խոսել են ամուսինների միջեւ արտասովոր պայմանավորվածության մասին. փոփ երգչուհին նախկին ամուսնու հետ համաձայնություն է կնքել, որ հարցազրույցներում եւ երգերում չեն պատմի իրենց հարաբերությունների մասին։

Ադելն ու Կոնեկին ամուսնացել են 2017թ․-ի մարտին։ Զույգը 2019թ․-ի սկզբին բաժանվել է։

news.am