Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շարունակում է աճել. հաստատվել է հիվանդության 818 նոր դեպք
Advertisement 1000 x 90

Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շարունակում է աճել. հաստատվել է հիվանդության 818 նոր դեպք

Հայաստանում մարտի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177 104 դեպք, որոնցից 165 718-ն` առողջացած, 3243-ը` մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 7308 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 765 879 թեստավորում:

Մեկ օրում կատարվել է 3934 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 818 նոր դեպք: Առկա է 277 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 835 է:

Մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հիվանդության նոր դեպքերի թիվը 748 էր: