Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել և հայտնել, որ Կալաբասասում ձյուն է գալիս, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում․ «Քիմը կարող է լինել մայրիկ, գործարար կին, նույնիսկ փաստաբան, բայց ոչ օդերևութաբան»։
Թվում է, թե հայտնի քույրերից միայն նա չի կարողացել տարբերել ձյունը կարկուտից։ 40–ամյա աստղն ասել է, որ իր տան բասկետբոլի դաշտը սպիտակ ձնով է ծածկված։
«Սա խելագարություն է, Կալաբասասում ձյուն է գալիս։ Ինչպես է սա տեղի ունենում», – հրապարակված տեսանյութում ասում է հեռուստաաստղը։
Կրտսեր քույրը՝ Քլոե Քարդաշյանը, նույնպես հրապարակում էր արել և կից գրել․ «Կարկուտ Կալաբասասո՞ւմ»։ Նմանատիպ հրապարակում էր արել նաև Քենդալ Ջենները։
Կարկուտի մասին հրապարակում է արել մոդել Ուինի Հարլոն և նշել Քիմ Քրդաշյանին, ինչին ի պատասխան Քիմը գրել է․ «Եթե դու Կալիֆոռնիայից ես, ապա դա կոչվում է ձյուն, ոչ թե կարկուտ»։
Ավելի ուշ, արձագանքելով իր հասցեին հնչած քննադատություններին, Քարդաշյանը գրել է․ «Լավ, լավ, դիտողությունն ընդունված է։ Դա կարկուտ էր, ոչ թե ձյուն։ Ես օդերևութաբան չեմ, և երբեք չեմ ցանկացել դառնալ։ Ես գիտեմ, որ 30 աշխատանք ունեմ, սակայն այն դրանց թվում չէ։ Եթե մարտին Կալաբասասում կարկուտ է գալիս, ես այն ձյուն եմ անվանում, լա՞վ»: