ՄԱԿ. Կորոնավիրուսի պանդեմիան հանգեցրել է 1,4 միլիոն անցանկալի հղիությունների
Advertisement 1000 x 90

ՄԱԿ. Կորոնավիրուսի պանդեմիան հանգեցրել է 1,4 միլիոն անցանկալի հղիությունների

Կորոնավիրուսի պանդեմիան թույլ չի տվել աշխարհում գրեթե 12 միլիոն կնոջ հասանելիություն ստանալ ծնելիության նկատմամբ հսկողության միջոցների հանդեպ, ինչը հանգեցրել է 1,4 միլիոն անցանկալի հղիությունների: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի զեկույցում:

«Հղիությունը չի դադարում համաճարակների կամ ցանկացած ճգնաժամի պատճառով»,-ասել է գործակալության գործադիր տնօրեն Նատալիա Քանեմը,-«Մենք պետք է ապահովենք, որ կանայք եւ աղջիկները շարունակեն օգտվել հակաբեղմնավորիչ միջոցներից եւ մայրերի առողջապահության համար դեղամիջոցներից»:

Globalcitizen.org-ի փոխանցմամբ՝ զեկույցում ասվում է, որ կանայք չեն կարողացել հասանելիություն ստանալ ծնելիության նկատմամբ հսկողության միջոցների հանդեպ 2020 թվականին, քանի որ համաճարակի պատճառով ճանապարհորդության սահմանափակումները նրանց ստիպել են իրենց միջոցներն օգտագործել այլ ձեւերով: Գործակալության կողմից հավաքված տվյալները ցույց են տվել, որ կանայք օգտվել են ընտանիքի պլանավորման ծառայություններից, մասնավորապես, անցյալ տարվա ապրիլին եւ մայիսին՝ համաճարակի համեմատաբար վաղ շրջանում:

«Վերջին մեկ տարվա ընթացքում COVID-19-ի կործանարար ազդեցությունը միլիոնավոր կանանց եւ աղջիկների կյանքի վրա ընդգծում է, թե որքան կարեւոր է վերարտադրողական առողջության ծառայությունների շարունակականությունն ապահովելը»,-ասել է Քանեմը:

news.am