Վերջերս ռուսական Առաջին հեռուստաալիքով հեռարձակվող «Лучше всех» հաղորդումից հայտնի դարձած փոքրիկ հայ քանոնահարուհի Մերի Մուսինյանը ցանկություն ունի տարիներ հետո քանոնը դարձնել համաշխարհային ճանաչում ունեցող գործիք։ Բայց առայժմ 10-ամյա աղջիկը տիկնիկ է ուզում Ձմեռ պապից։ Սովորական օրերին Մերին խաղի ժամանակ չի ունենում, օրվա մեջ 5–8 ժամ տրամադրում է քանոնին, մնացած ժամանակը՝ դպրոցի դասերին, եթե, իհարկե, հյուրախաղերի չի լինում։ Ուսուցիչներն ըմբռնումով են մոտենում իրենց տաղանդավոր սանի հաճախակի բացակայություններին, 7–ամյա եղբայրն ավելի քիչ հանդուրժող է. չի հասկանում՝ ինչու իր քույրն էլ մյուսների նման տանն իր հետ չի խաղում։
news.am-ի փոխանցամմբ՝ Մերիենց տանն ամենուրեք նրա պատվոգրերն ու մեդալներն են, որոնք աղջիկն իր հետ բերել է ԱՄՆ–ից, Ռուսաստանից, Մալթայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից։ Նվագել սկսել է 6, համերգային շրջագայությունները՝ ութ տարեկանից։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: