Քանյե Ուեսթը փոխել է հեռախոսահամարն ու Քիմ Քարդաշյանին խնդրել իր հետ կապ հաստատել անվտանգության աշխատակիցների միջոցով
Advertisement 1000 x 90

Քանյե Ուեսթը փոխել է հեռախոսահամարն ու Քիմ Քարդաշյանին խնդրել իր հետ կապ հաստատել անվտանգության աշխատակիցների միջոցով

Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության մասին լրատվամիջոցներն իմացել են այս տարվա հունվարին, սակայն զույգի հարաբերություններում խնդիրների մասին լուրերը պտտվում էին դրանից ամիսներ առաջ։ Ռեփերը բազմաթիվ անգամներ տգեղ հայտարարություններ է արել կնոջ հասցեին։ Նա պնդել է, որ ՔԻմը փորձել է ազատվել իրենց առաջնեկից՝ Նորթից, երբ իմացել է հղիության մասին։ Բացի այդ՝ նշել է, թե Քիմը ցանկացել է իրեն հոգեբուժական հիվանդանոց ուղարկել։

Սկզբնական շրջանում, երբ Քիմի եւ Քանյեի ամուսնալուծության փաստաթղթերը հայտնվել են դատարանում, օգտատերը եզրակացրել են, որ ամուսինները խաղաղ են բաժանվել։ Այդ ժամանակ լրագրողները տեղեկատվություն էին հրապարակել, թե զույգը կարողացել է փոխադարաձ համաձայնությամբ հարթել ունեցվածքը կիսելու ու երեխաների դաստիարակությանը վերաբերող բոլոր տարաձայնությունները։

Միայն թե հիմա արդեն երկրպագուները սկսել են կասկածել։ Օրերս Page Six պարբերականի աղբյուրները հյատնել են, որ Քիմն ու Քանյնեն չեն շփվում։ «Նախքան Քիմի՝ ամուսնալուծության համար դատարան դիմելը Քանյեն փոպել է բոլոր հեռախոսահամարները»,- հայտնել է աղբյուրը։

Ավելին, Ուեսթը Քարդաշյանին խնդրել է իր հետ կապ հաստատել բացառությամբ անվտանգության աշխատակիցների միջոցով։ «Անկախ դրանից՝ Քիմը դեռ վստահում է նրան եւ թույլ է տալիս երեխաների հետ ժամանակ անցկացնել առանց հսկողության»,- հավելել է ինսայդերը։

news.am