Կիևի մարզի Վասիլկով քաղաքի ավիաբազայում, որտեղ տեղակայված է Ուկրաինայի տակտիկական ավիացիայի 40-րդ բրիգադը, ինքնաթիռներից մեկն ավտոմեքենայի է բախվել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել «Ցենտր» օդային հրամանատարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 10-ին՝ «Ցենտր» օդային հրամանատարության տակտիկական ավիացիայի 40-րդ բրիգադում թռիչքային հերթափոխի ավարտից հետո։ Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել:
Կրակը մարվել է զորամասի հրշեջ ստորաբաժանման ուժերով։
Ավտոմեքենայի վարորդը վնասվածքներ է ստացել, վիճակը գնահատվում է բավարար։
Զորամասում կատարվում է ծառայողական քննություն, դեպքի պատճառները պարզվում են: