Հենրիխ Մխիթարյանը տեղաշարժվել է հենակներով. նրա վնասվածքը կարող է լուրջ լինել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանը տեղաշարժվել է հենակներով. նրա վնասվածքը կարող է լուրջ լինել. armeniasputnik.am

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վնասվածք էր ստացել «Շախտյորի» դեմ խաղում, հնարավոր է` տևական ժամանակ չմասնակցի ֆուտբոլային հանդիպումներին։
Իտալական Corriere dello Sport–ը գրում է, որ Մխիթարյանը վնասել է սրունքի մկանը, բայց այն կարող է սպասվածից լուրջ լինել։

Ըստ կայքի` երեկ երեկոյան ֆուտբոլիստը «Ռոմայի» մարզաբազայում հենակներով է տեղաշարժվել։ Այսօր և վաղը նա բուժզննում կանցնի, որպեսզի պարզվի վնասվածքի լրջության աստիճանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանը միայն ապրիլի սկզբին կկարողանա դաշտ վերադառնալ։

Նշենք, որ այդ դեպքում նա չի կարողանա մասնակցել Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին։ Մեր թիմը մարտի վերջին մրցելու է Իսլանդիայի և Ռումինիայի հետ։

armeniasputnik.am