Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից. «Մի ուրվական է շրջում Հայաստանում՝ անցնցում իշխանափոխության ուրվականը։
Քաղաքական ուժերը մտասեւեռվել են անցնցում իշխանափոխություն կազմակերպելու վրա, եւ դա ներկա քաղաքական պրոցեսից հանում է զարգացման տրամաբանությունը։
Հայաստանում երբեք իշխանափոխությունը չի եղել անցնցում։ 1998-ին տեղի ունեցավ հեղաշրջում, 2008-ի իշխանափոխությունն ուղեկցվեց մարտի 1-ով, իսկ 2018-ին ամբոխը գրոհեց Ազգային Ժողովի վրա եւ սպառնալիքների տակ ստիպեց հրաժարական տալ։ Այնպես, որ իշխանափոխության ժամանակ ցնցումները Հայաստանում օրինաչափ երեւույթ են եւ ոչ բացառություն։ Ընդ որում, նշված առաջին 2 դեպքերում ցնցումներով իշխանափոխությունը բերեց երկրի անվտանգության համակարգի ամրապնդման, հաղթանակների ամրագրման եւ տնտեսական ու սոցիալական զարգացման։
Ինչ վերաբերվում է այսօրվան, ապա ցնցումները Հայաստանում մեկնակեցին 2018թ․ իշխանափոխության առաջին իսկ օրվանից՝ պետական ինստիտուտների կազմաքանդումից ու անվտանգության համակարգի փլուզումից մինչեւ Հայրենիքի շուրջ 30%-ի հանձնում թշնամուն, հազարավոր զոհեր, երկրի կորուստի իրական վտանգ։ Վերջին օրերին, երբ հանրահավաքները դարձել են ամենօրյա, Երեւանի կենտրոնում բողոքի վրանային ավան է հիմնադրվել, բանակն իր քաղաքական դիրքորոշումն է հայտնում, վարչապետը ռազմական հեղաշրջման մեղադրանքներ է հնչեցնում, ցնցումները դարձել են առօրյա կյանքի հիմնական բաղադրիչ։
Եվ հիմա, այս ամենն ունենալով ոչ միայն անցյալում, այլեւ ներկայում, քաղաքական ուժերը Նիկոլի կերտած ավերակների վրա փնտրում են «անցնցում իշխանափոխության» հուշկապարիկը (Չարենցյան օրեր են)։
Ինչ ասեմ․ дерзайте, բարի բախտ եմ մաղթում»։
Մի ուրվական է շրջում Հայաստանում՝ անցնցում իշխանափոխության ուրվականը։
Քաղաքական ուժերը մտասեւեռվել են անցնցում…Опубликовано Aghasi Yenokyan Воскресенье, 14 марта 2021 г.