Իջինի գեղեցկության գաղտնիքները. wnews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իջինի գեղեցկության գաղտնիքները. wnews.am

«Դեպի Եվրատեսիլ» նախագծից բոլորիս հայտնի Իջինը, ով դուրս մնաց նախագծի երզափակիչ փուլից, դեռ երկար կհիշվի։

Ամենաքննարկվող մասնակիցն առանձնանում  էր  իր գրավիչ  արտաքինով, որն էլ իր գլխավոր  այցեքարտն է դարձել։

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայտնիների գեղեցկության գաղտնիքները։ Այս անգամ իր գեղեցկության և գրավչության գաղտնիքների մասին Wnews.am-ին պատմել է Իջինը։

1519218_1487472904872839_5771596692353387789_o

– Իջին, ըստ Ձեզ, որո՞նք են կանացի գրավչության 5 գլխավոր բաղադրչիները։

– Ըստ իս, երբ կինը ներդաշնակ է ինքն իր հետ, նշանակում է, որ իր մեջ կան գրավչության բոլոր բաղադրիչները։

– Որն է Ձեր գրավչության գաղտնիքը: Կա՞ ինչ որ բան, որ կուզենայիք փոխել:

– Ես ներդաշնակ եմ ինքս ինձ հետ, ուստի ոչ, չկա։

– Մեր օրերում գեղեցկությունը բավականին հասանելի է դարձել պլաստիկ վիրահատությունների միջոցով։ Դուք պլաստիկ վիրահատության դիմե՞լ եք, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց։

– Յուրաքանչյուր մարդու համար դա անձնական խնդիր է, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես գեղեցիկ երևալ. մեկը պլաստիկ վիրահատությամբ է գեղեցիկ երևում, մյուսը՝ դիմահարդարվելով կամ այլ միջոցներով։ Ամեն մի որոշում ճիշտ է, երբ կինն իրեն վստահ ու երջանիկ է զգում։

10463975_1534935690126560_7578709082720434844_n

– Հաճախ եք հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, հատկապես արտաքինի մասին քննարկումներով: Ինչպե՞ս եք դրանց արձագանքում:  

– Ձեր տված հարցերից պարզվում է, որ այո, հաճախ եմ հայտնվում, իսկ արձագանքս նորմալ է։

– Որքա՞ն ժամանակ եք հատկացնում Ձեր առօրյա դիմահարդարմանը։ Ո՞ր պարագաներն եք միշտ օգտագործում։

– Իմ դիմահարդարումը կախված է այդ օրվա պլաններից. նայած, թե ուր պետք է գնամ։ Ամենորյա պարագաներից միայն աչքերի սև մատիտ։

– Կկիսվե՞ք խնամքի մի բաղադրատոմսով (օրինակ՝ դիմակ, որը պարբերաբար քսում եք դեմքին

– Ինչպես մայրիկս է ասում՝ «ինչքան քիչ զիբիլ քսես երեսիդ, այդքան շնորհակալ կլինի քո մաշկը », իսկ ընդհանրապես օգտվում եմ մաշկը սնուցող և խոնավեցնող միջոցներից։ Դեռ իմ մաշկն ավել ոչ մի այլ բանի կարիք չի զգում։

– Դիետաներ պահու՞մ եք, հետևու՞մ եք սննդակարգին, մարզասրահ այցելու՞մ եք։

– Ես այն հազվադեպ մարդկանցից եմ, ով ամեն ինչ ուտում է, ցանկացած ժամին սնվում, բայց միևնույնն է՝ նիհարում։ Մարզասրահ այցելում եմ մկանային զանգված հավաքելու և քաշ ավելացնելու համար։

12348147_1680053952281399_9103874071469117747_n

– Ո՞վ է գեղեցկության Ձեր խորհրդանիշը։

– Ինձ համար փոքրուց գեղեցկության չափանիշ է եղել մայրս, ումից շատ բաներ եմ սովորել և մինչ օրս էլ սովորում եմ, իսկ հայտնի մարդկանցից կարող եմ նշել Մոնիկա Բելուչիին և Սալմա Հայեքին։

– Գեղեցկությունն օգնո՞ւմ, թե խանգարում է Ձեզ  կարիերայի հարցում:

– Գեղեցկությունը բոլոր ժամանակներում իրենից ներկայացրել է մեծ ուժ, զենք, բայց այդ զենքը պետք է ճիշտ օգտագործել։ Իմ կարծիքով՝ առանց ներքին գեղեցկության արտաքին գեղեցկությունը կորցնում է իր ուժը։ Իսկ մեր ասպարեզում ամենակարևորն անկեղծ լինելն է։

– Համաձա՞յն եք, որ տղամարդիկ սիրում են աչքերով:

– Ավելի ճիշտ կլինի այդ հարցով իրենց դիմել։

12670144_1699461447007316_8613006954674031879_n

– Համաձա՞յն եք, որ գեղեցիկ մարդկանց ամեն բան ավելի հեշտ է տրվում:

– Դա սխալ կարծիք է։ Ամեն մարդ ունի իր ճանապարհն իր դժվարություններով հանդերձ։ Ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Կարող եմ նշել այնպիսի գեղեցկուհիների, ինչպիսիք Էլիզաբեթ Թեյլորն էր, Մերլին Մոնրոն և ուրիշները։

– Արտաքինի հետ կապված երբևէ բարդույթներ ունեցե՞լ եք։

– Ոչ, չի եղել նման դեպք։

12985381_1732911683662292_5205350314222714640_n

– Իսկ աղջիկների նախանձի առարկա եղե՞լ եք:

– Ես նրանց փոխարեն դժվարանում եմ պատասխանել։ Կարող եմ միայն ասել, որ այդ զգացողությունն ինձ համար խորթ է։

– Եվրատեսիլի բեմում գեղեցկությունը պարտադի՞ր է: Ըստ Ձեզ, Էլ ի՞նչ է հարկավոր այդ մրցությում հաղթելու համար։

– Իմ կարծիքով Եվրատեսիլի բեմի համար շատ կարևոր է ճիշտ երգի ընտրությունն ու այն ճիշտ ներկայացնելը։

– Ամենայուրահատուկ հաճոյախոսությունը, որ լսել եք Ձեր երկրպագուներից արտաքինի հետ կապված:

– Իմ մասին բոլոր հաճոյախոսություններն էլ շատ հաճելի ու թանկ են։ Շա եմ սիրում իմ երկրպագուներին և շատ շնորհակալ եմ իմ հանդեպ իրենց սիրո և աջակցության համար։

13015588_1734733020146825_5216755427125715512_n

13072727_463636797160277_4718528497808674797_o

13412951_1756528484633945_1325639836459211692_n

13442333_1759310267689100_3464136082366629537_n

13901589_1787606304859496_3933022072581742569_n

14372341_1804747023145424_7447732446363123712_o

14910363_1828159930804133_5146717555385908913_n-930x620

15267697_794756797329029_2280730680985481303_n

15267841_1849066088713517_2865545833418133193_n

15380280_1185075894933208_1184835702102267612_n-930x620

wnews.am