Թուրք նախարարը տնկիներ կբերի Արցախ
Advertisement 1000 x 90

Թուրք նախարարը տնկիներ կբերի Արցախ

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան: Թուրք-ադրբեջանական գործարար խորհրդի նախագահ Սելչուք Աքաթն այս մասին հայտնել է ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի եթերում. հաղորդում է ադրբեջանական Caliber.az կայքը

Նա նշել է, որ այցի շրջանակներում թուրք նախարարը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ինամ Քերիմովի հետ և կքննարկի Ղարաբաղում գյուղատնտեսության զարգացումը:

«Հիմնական նպատակը գյուղատնտեսության զարգացումն է օկուպացիայից ազատված ադրբեջանական հողերում: Թուրք նախարարը Ղարաբաղ է բերելու  պտղատու ծառերի տնկիներ՝ այնտեղ այգիներ տնկելու համար»,- նշել է Աքաթը:

yerkir.am



Նման նյութեր