Keeping Up with the Kardashians-ի աստղը գուցե այժմ վաստակել է ամենազիլ մայրիկի կոչումը:
Նա շաբաթ օրը հայտնվել է Nickelodeon Kids’ Choice Awards մրցանակաբաշխության ժամանակ՝ ներկայացնելով իր դերը Paw Patrol անիմացիոն ֆիլմում գործընկերներ Թայլեր Փերիի, Յարա Շահիդիի և Մարսայի Մարտինի հետ:
Ֆիլմի նոր հերոսի ձայնով խոսում է 40-ամյա Քարդաշյանը։
Հեռուստաաստղը նշել է. «Մենք շատ լավ ժամանակ ենք անցկացրել այս ֆիլմի վրա աշխատելիս: Իմ երեխաները հազիվ հավատացին, երբ ես ասացի, որ դրանում եմ լինելու»:
Առաջին անգամ Քիմը դերի մասին հայտարարել է դեռ հոկտեմբերին՝ Twitter- ում գրելով. «Ես պաշտոնապես զիլ մայր եմ իմ երեխաների համար։ Paw Patrol, հաջողություն մեզ»։