Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԶՈւ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ
Advertisement 1000 x 90

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԶՈւ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի վարչության անձնակազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել վարչության ընթացիկ խնդիրները, պլանային միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է առօրյա ծառայության կազմակերպման և սոցիալական խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցերի՝ ընդգծելով, որ հետամուտ է լինելու առկա հարցերի շուտափույթ լուծմանը: Վաղարշակ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ արվելու է առավելագույնը սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ։

Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նաև վարչության ղեկավար կազմի հետ, որի ընթացքում քննարկվել են զորքերի ինժեներական ապահովման, սահմանագոտու ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների լրակահավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու առկա խնդրահարույց հարցերը։

ՀՀ պաշտպանության նախարար հանձնարարականներ և ցուցումներ է տվել ինժեներական զորքերի վարչության ղեկավարությանը։



Նման նյութեր