Գիտության ոլորտում այս տարվա ամենաազդեցիկ մարդ է ճանաչվել Ալեքսանդրա Էլբակյանը
Advertisement 1000 x 90

Գիտության ոլորտում այս տարվա ամենաազդեցիկ մարդ է ճանաչվել Ալեքսանդրա Էլբակյանը

Sci-Hub որոնողական պորտալի հիմնադիր Ալեքսանդրա Էլբակյանը Nature ամսագրի կողմից ճանաչվել է  2016 թվականի ամենահայտնի և ամենաազդեցիկ մարդը գիտության ոլորտում:

Ալեքսանդրան կարողացել է ստեղծել պորտալ, որը անվճար տրամադրում է գիտական հոդվածներ: Այս տարի նա իսկական պատերազմ հայտարարեց գիտական բիզնեսով զբաղվողներին, այն ընկերություններին, ովքեր սահմանափակում էին գիտական հոդվածների հասանելիությունը: Որևէ գիտական աշխատություն հնարավոր է ձեռք բերել՝ վճարելով:

Իսկ Ղազախստանի տեխնիկական համալսարանի շրջանավարտը, այդ ամենը աշխարհին տրամադրում է անվճար, հիմնավորելով, որ ճանաչողությունը պետք է հասու լինի բոլորին, իսկ սուղ միջոցներով ապրող գիտնականը, որը գիտական հոդված գրելու համար կարող է 100 և ավելի հղում անել, չի կարող բոլորի համար վճարել:

rusarminfo.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը