Հայաստանյան բանկերը պատերազմի մասնակիցներին 2 մլրդ դրամի վարկեր են ներել
Advertisement 1000 x 90

Հայաստանյան բանկերը պատերազմի մասնակիցներին 2 մլրդ դրամի վարկեր են ներել

Հայաստանի բանկերը առանց կողմնակի միջամտության ներել են Արցախյան պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները: Տեղեկությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա դիտարկմամբ` հայաստանյան բանկերը դա արել են առանց արտաքին միջամտության, բացառապես սեփական միջոցների հաշվին:

«Բանկերն ունեն ամրության պաշար անհրաժեշտ կայունության պաշար, որը թույլ կտա նրանց ներել այդ պարտքերը ՝ առանց լուրջ վնասելու իրենց ֆինանսական դրությանը»,- ասաց  Գալստյանը՝ հավելելով, որ ներված գումարն այս պահին արդեն կազմում է շուրջ 2 մլրդ դրամ:

Նշենք, որ նախապես ներկայացրած հաշվարկով` պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքների վարկերի ընդհանուր չափը գնահատվել էր շուրջ 3 մլրդ դրամ:

Հիշեցնենք, 2020 թ.-ին ՀՀ հարկային օրենսգրքում կատարված օրենսդրական փոփոխություններով ՀՀ կառավարությունը  բանկերին ու վարկային կազմակերպություններին հնարավորություն էր տվել ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները:

Այդ նպատակով կառավարությունը նաև այս դեպքերում հայաստանյան բանկերին ազատել էր վարկերի դիմաց վճարվող շահութահարկից ու չստացած եկամտահարկերից։

armeniasputnik.am