Փոլ Մաքքարթնին սուրբծննդյան երգ է կատարել հոլիվուդյան աստղերի հետ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Փոլ Մաքքարթնին սուրբծննդյան երգ է կատարել հոլիվուդյան աստղերի հետ

The Beatles-ի նախկին մասնակից Փոլ Մաքքարթնին սուրբծննդյան իր The Beatles Wonderful Christmastime կոմպոզիցիան ակապելլա կատարել է «Երեկոյան շոու Ջիմի Ֆելոնի հետ» հառուստահաղորդման ժամանակ: Հոլովակը հրապարակվել է YouTube-ի The Tonight Show Starring Jimmy Fallon ալիքում:

Բրիտանացի երաժիշտին միացել են դերասաններ Մեթյու Մաքքոնահին, Ռիզ Ուիզերսփունը, Սեթ Մաքֆարլեյնը և Սքառլեթ Յոհանսոնը, որոնք մասնակցել են «Գազանների երգը» անիմացիոն մյուզիքլի ստեղծմանը: Տեսահոլովակում հայտնվում են մուլտֆիլմերի հերոսներ, որոնց հնչունավորել են աստղերը, ինչպես նաև The Roots խումբը և հեռուստաշոուի վարող Ջիմմի Ֆելոնը: