Դեռ չի կարելի ասել, որ պատերազմն ավարտված է. ցավոք, ինքնուրույն պատերազմ վարելուն մենք պատրաստ չենք. ռազմական փորձագետ. tert.am
Advertisement 1000 x 90

Դեռ չի կարելի ասել, որ պատերազմն ավարտված է. ցավոք, ինքնուրույն պատերազմ վարելուն մենք պատրաստ չենք. ռազմական փորձագետ. tert.am

Նոր պատերազմի կամ ռազմական գործողությունների հավանականությունը ես դեռ բարձր եմ համարում, և դեռ չի կարելի ասել, որ պատերազմն ավարտված է: Միգուցե, պատերազմի այն ակտիվ փուլը, որը մենք տեսել ենք սեպտեմբերի 27-ից, ավարտվել է, բայց պատերազմը տարածաշրջանում դեռ ավարտված չէ և դեռ մութ հարցեր կան՝ կապված տարածաշրջանում խաղացող պետությունների հետ, տվյալ դեպքում՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ: Այնպես որ, պատերազմը դեռ չի ավարտվել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ խոսելով հակառակորդի կողմից կրկին զորավարժություններ անցկացնելու և նոր հարձակման հավանականության մասին:

«Իսկ հարցին՝ արդո՞ք մենք պատրաստ ենք, թե պատրաստ չենք, հստակ պատասխան դեռ չկա, բայց եթե վերլուծենք, ապա պետք է նշել, որ մենք ինքնուրույն պատրաստ չենք պատերազմի, քանի որ դատելով պաշտոնական հաղորդագրություններից, տեղեկատվությունից՝ դեռևս չենք սկսել ձեռք բերել զենք-զինամթերք կամ չենք սկսել արտադրել զենքեր, որոնք անհրաժեշտ են 5-րդ սերնդի պատերազմի համար: Ցավոք, ինքնուրույն պատերազմ վարելուն մենք պատրաստ չենք»,-ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ պատերազմի պատրաստ չլինելու առաջին պատճառները սրանք ենք, սակայն, մյուս կողմից գալիս է այն լարված իրավիճակը, որը կա Կառավարության և ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի մեջ: «ԶՈՒ-ում ստեղծված իրավիճակը բոլորին գցել է այնպիսի դրության մեջ, որ անխտիր բոլորը՝ հրամանատարներ, գեներալներ և մյուսները, կանգնել են երկընտրանքի առաջ: Մարդիկ չեն հասկանում, թե իրենք ինչ վիճակում են, վաղվա օրն ինչ է լինելու: Սա ներքաղաքական դաշտի պատճառով է, որովհետև կարող էին այնպես անել, որ սա ընդհանրապես չլիներ: Փոխանակ, մեր բարոյահոգեբանական վիճակը դեպի լավը գնա, փաստորեն, արհեստականորեն դեպի վատն է գնում»:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր