Հայաստանն ապագայի 2 սցենար ունի
- Ընդունել Արցախը վերադարձնելու ռազմավարությունը և համազգային ողջ ռեսուրսը կենտրոնացնել դրա շուրջ:
- Ընդունել կապիտուլիացիայի ակտը և ապագան կառուցել տարածաշրջանի ենթադրյալ ապաշրջափակման հեռանկարի շուրջ, կապիտուլիացիոն ակտը դարձնելով պետության «հիմնադիր փաստաթուղթ»:
Երրորդ ցանկացած սցենար այս երկուսից մեկի մոդիֆիկացիան է:
Այս երկու սցենարները միմյանց բացառում են:
- «Ապաշրջափակում» բառի լայն իմաստով չի լինելու, եթե մենք որդեգրում ենք առաջին սցենարը:
- Եթե նույնիսկ ընդունում ենք երկրորդը, Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ մշտապես հաշվի են առնելու առաջին սցենարի հեռանկարը: Կապիտուլիացիոն ակտով էլ պարզ է դառնում, որ այդ հեռանկարը առաջին հերթին շատ մշուշոտ է, երկրորդ հերթին ոչ շահավետ և, որ ամենակարևորն է, «ապաշրջափակումը» հաշված ժամերի ընթացքում կարող է նորից դառնալ «շրջափակում»:
- Ի դեպ, երկրորդ սցենարի մշուշոտ լինելը պայմանավորված է նաև նրանով, որ Թուրքիան և Ադրբեջանը դեռևս տարածքային պահանջներ ունեն Հայաստանի նկատմամբ:
- Հայաստանի գործող իշխանությունների մնալը բացառում է առաջին սցենարը:
- Բացառում է նաև երկրորդը, քանի որ այս իշխանությունները լինելով երկրորդ սցենարի հեղինակ և կողմնակից, նույնիսկ այդ սցենարն են տապալելու:
Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից:
Հայաստանն ապագայի 2 սցենար ունի
1. Ընդունել Արցախը վերադարձնելու ռազմավարությունը և համազգային ողջ ռեսուրսը…
Опубликовано Suren Sargsyan Вторник, 16 марта 2021 г.