ՀՀ-ին ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես իրականացվելու են Ադրբեջանի տարածքով
Advertisement 1000 x 90

ՀՀ-ին ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես իրականացվելու են Ադրբեջանի տարածքով

ՀՀ-ին ռուսական գազի մատակարարումը ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածով՝ «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարի վերանորոգման պատճառով։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ էքսպորտը»:

««Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար», – նշել են ընկերությունում:

«Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում գազը մատակարարվելու է սպառողներին Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի հետ սահմանը: Աշխատանքները կարող են տևել շուրջ երեք շաբաթ: Դրանց ավարտից հետո գազը կտեղափոխվի նախկին երթուղով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանով»,-նշել են «Գազպրոմ էքսպորտում»: