
Ցավն աջ թիակի տարածքում կարող է վկայել լյարդի քաղցկեղի մասին: Այս մասին հայտնում է Express պարբերականը՝ վկայակոչելով բրիտանացի մասնագետներին:
Այս ախտանիշը բացատրվում է նրանով, որ մետաստազները կամ ուռուցքն ինքնին գրգռում են նյարդերը, որոնք ազդարարում են, որ ցավը գալիս է թիակից: Սակայն իրականում տհաճ զգացողության աղբյուրը լյարդն է: Ցավը, ըստ գիտնականների, կարող է հայտնվելաջ ուսի կամ որոշ դեպքերում ամբողջ մեջքի հատվածում:
Լյարդի քաղցկեղի այլ նշաններից են մաշկի դեղնացումը, ախորժակի կորուստը, մուգ կամ շատ գունատ մեզը, որովայնի այտուցվածությունը, սրտխառնոցը կամ փսխումը: