Ես չեմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, քանի որ ոչ մի երկրի ղեկավար այդքան ոստիկանների ուղեկցությամբ քաղաքում չի շրջում. Գալուստ Սահակյան. tert.am
Advertisement 1000 x 90

Ես չեմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, քանի որ ոչ մի երկրի ղեկավար այդքան ոստիկանների ուղեկցությամբ քաղաքում չի շրջում. Գալուստ Սահակյան. tert.am

Նիկոլ Փաշինյանը երբեք չի գա իշխանության, թող բոլոր այն մարդիկ, ովքեր մի քանի տարի առաջ նրան ընտրեցին, հիմա էլ աշխատեն այն ուղղությամբ, որ նրան հեռացնեն: Այս մասին դատարանի բակում ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

«Նիկոլի ներկայությամբ ընտրություններն արդեն իսկ ընտրություններ չեն, երբ նա եկավ իշխանության, խոսում էր 3-րդ նախագահի և Հանրապետական կուսակցության մասին, այդ ժամանակ բացի մեզանից՝ մնացած բոլորը մասնակցեցին նրա շարժմանը, խոսքը նաև ընդդիմադիր կուսակցություններին է վերաբերում, ինչպես Նիկոլին ընտրել են, այնպես էլ թող աշխատեն Նիկոլին հեռացնելու համար»,- ասաց Գալուստ Սահակյանը:

ՀՀ ԱԺ նախկին նախագահը նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանը պայքարում էր բոլոր նրանց դեմ, ովքեր հերոս էին այս ազգի համար:

«Հիմնականում նա ընկավ այն մարդկանց հետևից, որոնք հերոս են, նրանց դեմ էր պայքարը գնում, բայց հիմնականում Սերժի և հանրապետականների դեմ էր ուղղված պայքարը, օրինակ՝ դագաղներ էին ուղարկում, սա այդ որակի մարդ է, և այդ մարդը ՀՀ-ում չպետք է լինի, նա չի գա իշխանության»,- ասաց ԱԺ նախկին նախագահը:

Գալուստ Սահակյանը նաև ընդգծեց՝ չի համարում Նիկոլ Փաշինյանին երկրի ղեկավար, նա շրջում է այդքան ոստիկանների ուղեկցությամբ և հանձնել է Արցախը:

«Ես չեմ համարում, որ նա իշխանության գլուխն է, քանի որ որևէ ղեկավար իր երկրում այդքան ոստիկաններով ման չի գալիս: Այդ մարդը խոսում էր ղարաբաղցիների մասին, ասում էր, որ ղարաբաղցիներն իրեն չեն ընտրել, ինչպես բա Արցախը հանձնեց»,- ասաց նա:

Նրա հավաստմամբ՝ որևէ մեկը չի վնասի Փաշինյանին, ազգը այլ ճանապարհով է գնալու:

«Ազգը գնում է իր ճանապարհով և ազգային գաղափարախոսությամբ, որը մեր ազգին ուժեղ է դարձնում»,- նշեց Գալուստ Սահակյանը:

tert.am



Նման նյութեր