Հրատարակվել է «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության» ընտրանի-օրագիրը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հրատարակվել է «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության» ընտրանի-օրագիրը

«Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության».  այս խորագիրն է կրում Հայաստանի անկախության շրջանի 52 բանաստեղծի 52 բանաստեղծություն ընդգրկող ընտրանի–օրագիրը, որը ներկայացնում է «Զանգակ» հրատարակչությունը: Գրական մամուլում, առանձին գրքերում ընդգրկված ու նաև անտիպ այս բանաստեղծությունների հեղինակներն ու նրանց ընթերցողները «Զանգակ» գրատանը երեկ նշեցին օրագրի լույսընծայումը: Հրատարակիչ Էմին Մկրտչյանը նշեց, որ 2017-ին ընդառաջ՝ ընտրանի-օրագիրը նվեր է բոլոր բանաստեղծասերներին:

girq

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրագրի կազմող, գրականագետ Հայկ Համբարձումյանն ասաց. «Բանաստեղծությունը, որը կորչում է տեղեկատվական հոսքերի ու սոցիալական, տնտեսական քննարկումների մեջ, նաև այս ժողովածուի շնորհիվ կարող է ծառայել իր նախնական նպատակին՝ վեհացնել ընթերցողին, բարձրացնել նրա հայացքը կենսական ու կենցաղային տարաբնույթ հարցերից, ի վերջո ապրեցնել, որովհետև լավ պոեզիան  ապրեցնում է»:

Տարվա յուրաքանչյուր շաբաթվան համապատասխան մեկ բանաստեղծություն սկզբունքն, իհարկե, անխոսափելիորեն նեղացրել է ժողովածուի ընդգրկումը: «Զանգակ» հրատարակչությունը նախատեսում է այս հրատարակությունը պարբերական դարձնել, հաջորդող տարիների հեղինակների ցանկը կփոփոխվի ու կհամալրվի այս շրջանում ապրած և ապրող այլ բանաստեղծների գործերով, որոնք նույնպես նշանակալի են եղել անկախության շրջանի գրական ընթացքի համար: