
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք անպայման մասնակցելու են սպասվելիք արտահերթ ընտրություններին.«Այո մենք մասնակցելու ենք, բայց ինչ ձևաչափով՝ դեռ չեմ կարող ասել, կուսակցությունում քննարկում կիրականացնենք և կհայտարարենք»,-ասաց նա և ընդգծեց, որ այս պահին այլ հարցերի չի կարող անդրադառնալ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ տեղի է ունեցել իր հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ և հանդիպման ընթացքում արձանագրել են, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: