
«Մենք չենք ասել, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էին մեկ ամիս առաջ որոշել, որ արտահերթ ընտրության հանրային պահանջ չկա, իսկ հիմա որոշել են, որ՝ կա:
Այն, որ Ալեն Սիմոնյանի ասածը բացարձակ սուտ է, պարզ է դառնում «Իմ քայլը» խմբակցության՝ փետրվարի 7-ի հայտարարությունը վերընթերցելիս, որում բառացի նշված է. «Հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»: