
Ինչ կապ ունի Շմայսը, որ հիմա հիշատակում են երիտնախարարի հետ կապված միջադեպի առնչությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հայրը՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:
«Հիշենք, որ նա իր յոթ եղբայրներով առաջին պատերազմի առաջին օրվանից մինչև վերջ պատվով պատերազմել է և չի նահանջել։ Իհարկե, օրինաստեղծ չէր և այլ թերություններ ուներ, բայց ամեն մեկը թող իր գործերի համար պատասխան տա»,-գրել է նա: