Օդերևութաբանները հայտնել են 2016 թվականին աշխարհում ռեկորդային տաքության մասին
Advertisement 1000 x 90

Օդերևութաբանները հայտնել են 2016 թվականին աշխարհում ռեկորդային տաքության մասին

Ընթացիկ տարվա առաջին 11 ամիսները ամենատաքն էին եղանակի և կլիմայի դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Եթե դեկտեմբերն անակնկալ չմատուցի, ապա ամբողջ 2016 թվականը կդառնա արտասովոր բարձր ջերմաստիճանի ռեկորդակիրը: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հայտնած Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) Ժնևի կենտրոնակայանը խոստացել է, որ արդեն 2016 թվականի սկզբին կամփոփի 12 ամսվա արդյունքները:

«11 ամսվա տվյալների համաձայն, 2016 թվականն ամենատաքը դառնալու ճանապարհին է, իսկ նրա միջին ջեերմաստիճանը կարող է գերազանցել 2015 թվականի ռեկորդը»,-պարզաբանել են ՀՕՊ-ում:

Հունվար-նոյեմբերին ջերմաչափի սյունը Երկրի վրա Ցելսիուսի 0,94 աստիճանով բարձրացել է 20-րդ դարի միջին ցուցանիշներից (14 աստիճան) և 0,07 աստիճանով ավելի բարձր է, քան ռեկորդային 2015 թվականը:

ՀՕԿ-ի կանխատեսումների համաձայն՝ այս տարվա միջին ջերմաստիճանը Ցելսիուսի 1,2 աստիճանով ավելի բարձր կլինի, քան մինչինդուստրիալ դարաշրջանի ցուցանիշները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:



Նման նյութեր