Ինչպե՞ս մարդու իմունիտետը կարող է կրճատել հակաբիոտիկների արդյունավետությունը
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս մարդու իմունիտետը կարող է կրճատել հակաբիոտիկների արդյունավետությունը

Մոլեկուլը, որն արտադրվում է մարդու իմունային համակարգի միջոցով, կարող է լրջորեն նվազեցնել որոշ հակաբիոտիկների արդյունավետությունը, ինչպես ցույց են տվել Կենտի համալսարանի Կենսաբանական գիտություններ դպրոցի հետազոտությունները:

Դա կարող է բացատրել՝ ինչու հակաբիոտիկները հաճախ արդյունավետ են լաբորատոր պայմաններում, սակայն չեն ցուցադրում այդպիսի արդյունավետություն մարդկանց մոտ վարակները բուժելու դեպքում:

Archives of Microbiology պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ազոտի օքսիդը՝ մոլեկուլը, որն արտադրվում է մարդու իմունային համակարգի միջոցով, կարող է դարձնել ամինագլիկոզիդային հակաբիոտիկներն անարդյունավետ E. Coli շտամերի դեմ օգտագործման դեպքում, որոնք արտադրվում են մարդկանց վարակներից:

«Այդ աշխատությունն ընդգծում է խիստ անհրաժեշտություն այն հասկացողության հարցում, թե ինչպես մարդու իմունային համակարգը կարող է խորն ազդեցություն ունենալ հակաբիոտիկների ակտիվության վրա, ինչը մեծ նշանակություն ունի բակտերիալ վարակների բուժման հետագա մեթողների համար, երբ կնկատվի դեղորայքի նկատմամբ դիմակայունություն»,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ բժիշկ Մարկ Շեպերդը:

med.news.am