Մարդիկ անձնական կյանքը տարբեր կերպ են պատկերացնում։ Օգտակար է հասկանալ, թե ինչ նախապատվություններ ունեք դուք, որպեսզի հաջողությամբ ձեր հարաբերությունները ձեզ համար անհրաժեշտ ուղղությամբ տանեք։
Նայեք նկարազարդմանը, ընտրեք հարաբերությունների խորհրդանիշ կռունկների զույգից որևէ մեկն ու կարդացեք ձեր ընտրության նշանակությունը։
Զույգ 1-ին
Դուք կարևոր և ճիշտ եք համարում, եթե զույգի մեջ 2 հոգի լրացնում են միմյանց, ունեն ընդհանուր նպատակներ ու միատեսակ են իրենց ժամանակը, ջանքերն ու միջոցները ներդնում ցանկալի արդյունքին հասնելու համար։
Զույգ 2-րդ
Ձեզ համար գերադասելի է, որ զույգի մեջ հարաբերությունները կառուցվեն կնոջ հանդեպ տածած հիացմունքի ֆոնի վրա։
Դուք ներդաշնակ եք համարում այն հարաբերությունները, որոնցում տղամարդը հոգ է տանում իր կնոջ հոգեկան, բարոյական, նյութական, ֆիզիկական հարմարավետության համար, իսկ կինն էլ շնորհակալության զգացումով է ընդունում բոլոր վշտերից ու անհաջողություններից պաշտպանող այդ աջակցությունը։
Զույգ 3-րդ
Դուք ճիշտ եք համարում, երբ զույգի մեջ տղամարդու խոսքը որոշիչն ու վճռականն է, ու նա է կրում պատասխանատվություն այն ամենի համար, ինչ տեղի է ունենում հարաբերությունների մեջ։
Դուք գերադասում եք, որ տղամարդը զույգի ուղղությունն ընտրի ու լինի հարաբերություններն ամրապնդող բոլոր մեթոդների նախաձեռնողը։
Զույգ 4-րդ
Դուք նախապատվությունը տալիս եք զույգի մեջ 2 անձանց հավասար իրավունքներին։
Ձեզ համար կարևոր է, որ հաշվի առնվեն՝ ինչպես մեկ, այնպես էլ՝ մյուս մարդու ճաշակները, կարծիքը ու անձնական տարածքը։
Դուք վստահ եք, որ անձնական հարաբերություններում կողմերից մեկի գերակայությունն անհամատեղելի բան է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը