ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի բնակիչները երեկույթ են կազմակերպել իրենց ամուսնալուծության առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը:
48-ամյա Միշել Մահոնին և Ջեֆ Բեսերան ամուսնացած էին 24 տարի: Այն բանից հետո, երբ 2014 թվականից ամուսինների միջև խնդիրներ ծագեցին, նրանք որոշել են բաժանվել: Քանի որ ամերիկացիներին հաջողվել է բաժանվել՝ պահպանելով բարեկամական հարաբերությունները, նրանք երեկույթ են կազմակերպել բարեկամների և ընտանիքի անդամների համար, որով նշել են իրենց կյանքի նոր փուլի սկիզբը:
Նշվում է, որ հրավիրվածների շուրջ 70 տոկոսը դրականորեն է արձագանքել միջոցառման գաղափարին և աջակցություն է ցուցաբերել, բայց մնացած հյուրերը որոշել են չգալ: «Մենք նույն մարդիկ ենք մնացել, և սիրում ենք միմյանց: Բայց մենք այլևս չենք ցանկանում ռոմանտիկ հարաբերությունները շարունակել մինչև մեր կյանքի վերջը»,- ասել է Մահոնին: Ամուսնալուծվող զույգը երկու դուստր ունի՝ 20-ամյա Ռայլին և 18-ամյա Էմման: