Պեսկովը պատմել է, թե արդյոք Պուտինն իր հետ տայգա է տարել «միջուկային ճամպրուկը»
Advertisement 1000 x 90

Պեսկովը պատմել է, թե արդյոք Պուտինն իր հետ տայգա է տարել «միջուկային ճամպրուկը»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է հանգստի ժամանակ Վլադիմիր Պուտինին աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ապահովելու մասին:

«Բոլոր անհրաժեշտ հաղորդակցման միջոցները, ներառյալ ռազմավարական հաղորդակցության, մշտապես գտնվում են նախագահի մոտ, որտեղ էլ նա լինի՝ լինի դա Ռուսաստանի Դաշնության տարածքը, թե աշխարհի ցանկացած այլ երկրի»,- պատասխանել է Պեսկովը՝ խոսելով Պուտինի «միջուկային ճամպրուկի» մասին:

Հարցին, թե արդյոք պաշտպանության նախարարը կապի նման միջոցներ ունեցել է իր մոտ, նա պատասխանել է. «Իհարկե, բնականաբար»։

Կրեմլի խոսնակին նաև հարցրել են, թե մտքեր կայի՞ն հետաձգելու Սիբիր ուղևորությունը ամերիկացի գործընկերների վերջին հայտարարությունների լույսի ներքո: «Հետաձգման համար ոչ մի պատճառ չկար»,- ի պատասխան շեշտել է նախագահի մամուլի քարտուղարը:

shantnews.am



Նման նյութեր